Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Թուրքական մեյդան կամ գունավոր հեղափոխություն

Թուրքական մեյդան կամ գունավոր հեղափոխություն
27.03.2025 | 06:29

Մայդանի շարժիչ ուժերը արևմտյան լիբերալ էլիտաներն են։ Նրանցից լավ բան սպասել պետք չէ։

Ռեջեփ Էրդողանը աշխարհիկ առաջնորդից գնալով վերածվում է արմատական վահաբիստ իսլամիստների առաջնորդի:

Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի վատ մեզ համար: Այդ իսկ պատճառով երկու հակառակորդ կողմերին էլ ցանկանում եմ կանգ չառնել և որքան հնարավոր է երկար պարզել, թե նրանցից ով է «ավելի շատ սիրում Թուրքիան»։

Միակ բանը, որ փոքր-ինչ հուսադրող է, այն է, որ անկախ նրանից, թե ով է հաղթում, «ուժեղ Թուրքիային» լավ ապագա չի սպասվում (քաղաքացիական պառակտվածությունն աճում է, և երկիրը կիսով չափ կիսվում է):

ՈՒստի ևս մեկ անգամ կոչ ենք անում երկու կողմերին կանգ չառնել և շարունակել պայքարը «ժողովրդավարության համար»։

«Մայդանը» Թուրքիայում... Կիև, Մինսկ, Թբիլիսի, իսկ այժմ՝ Ստամբուլ. Ամեն ինչ նման է արաբական գարնան գունավոր հեղափոխություններին, որոնց արդյունքում չկա Սիրիան, չկա Լիբիան:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ